Իսրայելում հազարավոր ցուցարարներ պահանջել են Նեթանյահուի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

t

 Իսրայելում հազարավոր մարդիկ են դուրս եկել հակակառավարական ցույցերի։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության դեմ ցույցերը որոշ ժամանակով դադարել էին հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից և Գազայի հատվածում ռազմական գործողություններից հետո։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ Երուսաղեմում ոստիկանությունը ջրցան մեքենաներից վատ հոտով ջուր է ցանել ցուցարարների վրա՝ ակցիան ցրելու համար։

Ցուցարարները պահանջել են Նեթանյահուի հրաժարականը և նոր ընտրություններ։ Բացի այդ, ակցիայի մասնակիցները պահանջել են անհապաղ համաձայնության հասնել ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող շուրջ 130 պատանդներին վերադարձնելու համար։

--00—ԼՀ