Աֆեյանն Իսրայելի իշխանություններից պահանջել է բռնություններից պաշտպանել Երուսաղեմի բնիկ հայերին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

աֆ

Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրենը Նուբար Աֆեյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ իրականացված բռնություններին՝ Իսրայելի իշխանություններից պահանջելով պաշտպանել բնիկ հայերին, այդ թվում՝ հոգևորականներին։

«Բնիկ հայերի, այդ թվում՝ հոգևորականների դեմ իրականացվող նողկալի ահաբեկչությունները, որոնք նրանց դուրս են մղում իրենց պապենական հողերից, անմարդկային են հատկապես երկրում աննախադեպ բռնությունների այս օրերին: Իսրայելի իշխանություններն այժմ պետք է պաշտպանեն տուժողներին»։

--00--ԼՀ