Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ձու

Թուրքիայի Կարս քաղաքում մաքսանենգ ոսկու ձուլակտորներ են հայտնաբերվել երկու հայազգիների կոշիկների մեջ։ Այս մասին տեղեկություն են տարածել թուրքական լրատվամիջոցները։

Նշվել է, որ 1 կիլոգրամից ավելի ոսկու ձուլակտորների արժեքը գնահատվում է մոտավորապես 3,5 մլն թուրքական լիրա (մոտ 109 հազար ԱՄՆ դոլար)։

Այս անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել մաքսանենգության հոդվածով։

--00—ԼՀ