Մեզ գժի տեղ են դրել՝ զենքով թուրքին նստեցրել են գյուղերի բարձունքին, ասում են՝ ռիսկերը նվազեցրել ենք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20 , 24News

Սա սահմանազատում չէ, այլ Հայաստանի հյուսիսի լոգիստիկ, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների հանձնում  և Հայաստանի մասնատում։ Ստում են, երբ ասում են՝ Հայաստանը ձեռքբերում է ունեցել, երեկ և այսօր Ադրբեջանում տոն է, ժողովրդական քեֆեր են սկսել, դրոշներով նշում են իրենց ձեռքբերումը, այս իշխանության քայլերը նրանց համար տոն են։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ անդրադառնալով երեկ Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովների ձեռքբերած պայմանավորվածությանը։

«Ոչ մի սահմանազատում էլ  չկա, սա այլ թղթով ամրագրված Հայաստանի հյուսիսի անվտանգային համակարգի հանձնում է, մեր անվտանգության համակարգը  փլուզվում է։ Հայաստանի մասնատման գործընթաց է սկսվում, թուրքին զենքով նստեցրել են գյուղերի բարձրունքին, ասում են՝ ռիսկերի նվազում ենք ստանում, ժողովրդին գժի տեղ են դնում»,- ընդգծեց Աբովյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 --00—ԼՀ