Ձայնագրության մեջ լսվող ձայնը Հրաչ Ղևոնդյանինը չէ, մեղադրանքն ամբողջությամբ հորինվածք է. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Screenshot_15

Սպիտակցի Հայկոյի որդու՝ Հրաչ Ղևոնդյանի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ։

«Քննչական կոմիտեն հրապարակեց նախաքննական գաղտնիք կազմող տեսանյութը՝ Հրաչ Ղևոնդյանի մասնակցությամբ: Պաշտպանական կողմը հարկ է համարում նշել, որ ձայնագրության մեջ լսվող ձայնը Հրաչ Ղևոնդյանինը չէ, հաջորդիվ այն հեռախոսահամարը, որով իբր թե կատարվել է խոսակցությունը, «ավտոատվետչիկ» է և գոյություն չունի, հետևաբար, մեղադրանքն ամբողջությամբ հորինվածք է»։

--00—ՅՄ