Սպերցյանը չի տեղափոխվի Բորուսիա, նրանով հետաքրքրված են Իտալիայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

իւ.j

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը  գերմանական ակումբի շորթ ցուցակում չկա՝ չնայած նախկինում մամուլում հայտնված լուրերին, սոցցանցերում տեղեկացնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը։ Այս մաին հայտնում են armsport.am-ը։

Նշվում է, որ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում շատ այլ ակումբներ։ Իսկ իտալական թիմերից մեկն արդեն հարցումներ է անում Էդուարդի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 18 միլիոն եվրո:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ «Բորուսիան» Սպերցյանին տեսնում է որպես Մարկո Ռոյսի պոտենցիալ փոխարինող:

--00—ԼՀ