Սևիկյանի, Թիկնիզյանի, Սպերցյանի և ևս երկու հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը բարձրացել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Sevikyan-750x375

Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները թարմացրել են Ռուսաստանի առաջնության որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները։

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 3 մլն եվրոյով և այժմ կազմում է 18 մլն եվրո։ Այդ ցուցանիշով նա կիսում է 2-4-րդ տեղը ՌՊԼ-ում։ Իսկ պաշտպան Գեորգի Հարությունյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 200 հազար եվրոյով և այժմ կազմում է 1 մլն եվրո։

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը ևս բարձրացել է՝ կազմելով 7 մլն եվրո (նախկին տրանսֆերային արժեքը՝ 5 մլն եվրո)։

Հայաստանի հավաքականի և «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերային արժեքը կրկնապատկվել է․ 900 հազար եվրոյի փոխարեն այն այժմ կազմում է 1,8 մլն եվրո։

Հայաստանի հավաքականի և «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի տրանսֆերային արժեքը բարձրացել է՝ 700 հազար եվրոյի փոխարեն կազմելով 1 մլն եվրո։

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ՝ 1,2 մլն եվրո։

«Բալթիկայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանի տրանսֆերային արժեքը նվազել է 200 հազար եվրոյով և այժմ կազմում է 1 մլն եվրո, իսկ Տիգրան Ավանեսյանի տրանսֆերային արժեքն անփոփոխ է՝ 200 հազար եվրո։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ