Վոլֆսբուրգից հերքել են Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրված լինելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

volga-4-1

«Վոլֆսբուրգի» սպորտային տնօրեն Սեբաստիան Շինձելորցն արձագանքել է «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին։

«Հետաքրքրվա՞ծ ենք Թիկնիզյանի ծառայություններով։ Մենք նույնիսկ նրա պրոֆիլը չունենք սեղանին», – ասել է Շինձելորցը Спорт-Экспресс-ի հետ զրույցում։

Ավելի վաղ լրագրող Իվան Կարպովը հայտնել էր, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է գերմանական ակումբը։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ