Այո’, մեր շարժումն ուղղորդված է, բայց Աստծո կողմից, դրանից ավելի վեհ բան կա՞. Միքայել Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Ոչ թե պետք է սահմանազատում և սահմանագծում լինի, որին հաջորդի խաղաղության պայմանագիր, այլ պայմանագիրը ստորագրվի, նոր սահմանազատում կատարվի։ Ոչ մի քաղաքակիրթ երկիր չի կարող սպառնալ պատերազմով և ստիպել գծել սահմանները, այս իշխանությունը գնում է այդ ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նշենք, որ այս պահին Գյումրիում Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ մեկնարկել է ավտոերթ դեպի Աբովյան։ 

Երթի մասնակիցները կմիանան Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթին։

«Այո, մեր շարժումն ուղղորդված է, բայց Աստծո կողմից, դրանից ավելի վեհ բան կա՞»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ