«Հայոց պատմության» դասագրքում հերոսները դարձել են հակահերոսներ, ողջ նյութը խեղաթյուրված է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի կիրառումը դրա ներկայիս պարունակությամբ անընդունելի է Հայ Առաքելական եկեղեցու համար։ Այս մասին Մայր Աթոռում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ նշելով, որ դրանում հերոսները դարձել են հակահերոսներ, և որ ողջ նյութը խեղաթյուրված է։

Սրբազանը նշեց, որ պետական կառույցներ ներկայացնող լուրջ գիտնականներ և պատմաբաններ դեմ են արտահայտվել այդ դասագրքին ու հրապարակել են իրենց կարծիքը։

«Զարմանք հարուցեց հատկապես այն, որ գրքի տիտղոսաթերթում նշվում է, թե իբր դասագիրքը պատրաստվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ գործակցությամբ։ Մինչդեռ որևէ հարաբերություններ չի հաստատվել Մայր Աթոռի որևէ կառույցի հետ, և ապակողմնորոշող այդ հայտարարությունը դրված է՝ հավելյալ կերպով այլ պատկերացում ստեղծելու համար, թե իբրև թե Մայր Աթոռը նույնպես մասնակից է այս դասագրքի կազմմանը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ