Այս դասագիրքը Թուրքիայի պատվերն է, եթե ԿԳՄՍ նախարարը հրաժարական չտա, քայլեր կանենք. ակցիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը խոտանելու պահանջով ԿԳՄՍ նախարարության մոտ բողոքի ակցիա է, հավաքվածները նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականի դիմումը սև թղթապանակով հանձնեցին նախարարության նամակների բաժին։

Հայաստանի «Ժողովրդական շարժման» համակարգող Վազգեն Պետրոսյանը նշեց, որ դասագիրքը Թուրքիայի պատվերն է, եթե ԿԳՄՍ նախարարը հրաժարական չտա, քայլեր են ձեռնարկելու։ Նա հայտարարեց, որ այս իշխանությունը որոշել է ամեն ինչ հանձնել թուրքերին, այդ թվում՝ Սյունիքը։

«Դասագիրքը շատ խնդրահարույց է, բազմաթիվ ուսուցիչներ, մասնագետներ դեմ են այս դասագրքին, նախարարությունից որևէ պատասխան չենք ստացել, դրա համար հավաքվել ենք այստեղ, որ ԿԳՄՍ նախարարին հանձնենք իր հրաժարականի դիմումը։ Կեղծ դասագրքով չի կարելի կրթել սերունդներին»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ