Հռոմի մրցաշար․ Հայտնի է Խաչանովի մրցակիցը երկրորդ շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

գ

Ղազախստանը ներկայացնող 23-ամյա թենիսիստ Ալեքսանդր Շևչենկոն դուրս է եկել Հռոմում (Իտալիա) ընթացող Masters շարքի մրցաշարի երկրորդ շրջան։

Առաջին շրջանի խաղում Շևչենկոն 6:3, 6:2 հաշվով հաղթել է աշխարհի 36-րդ ռակետ, Հունգարիայի ներկայացուցիչ Ֆաբիան Մարոզանին։

Շևչենկոյի և Մարոզանի հանդիպումը տևել է 1 ժամ 12 րոպե։

Շևչենկոյի հաջորդ մրցակիցը Հռոմում կլինի 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 18-րդ ռակետ Կարեն Խաչանովը:



Աղբյուրը՝ Armsport

--00—ՍՊ