Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված էին նաև Իտալիայում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

դդ

Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, որը ներկայացնում է «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանի շահերը, armsport-ի փոխանցմամբ՝ խոսել է Եվրոպայում հայ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին․

– Հետաքրքրություն կար նաև Իտալիայից։ Լավ, կայուն ակումբ էր։ Դե, Ա Սերիայում վատ ակումբներ չկան։ Յուրաքանչյուր հավակնոտ ֆուտբոլիստ ցանկություն ունի ուժերը փորձել Եվրոպայում։ Նաիրը բացառություն չէ։ Բայց նա երջանիկ է «Լոկոմոտիվում»՝ խաղալ և ակումբի հետ միասին արդյունքի հասնել: «Լոկոն» երիտասարդ ու հեռանկարային թիմ ունի՝ լավ մարզիչով։ Նաիրն այս նախագծի մի մասն է:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ