Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

տա

Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը»։ Հայտարարությունում նշված է․

«Սիրելի´ էջմիածնեցիներ,

ինչպես նախօրոք հայտարարել ենք, «Էջմիածին դաշինքը» իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և մայիսի 9-ին Երևանում միանալու է համազգային հավաքին...

Սիրելի´ համաքաղաքացիներ, բոլորիդ կոչ ենք անում ս. թ. մայիսի 9-ին, ժամը 12:30 հավաքվել Սուրբ Գայանե եկեղեցու դիմացի տարածքում, որպեսզի բոլորով միասին շարժվենք դեպի Երևան՝ սատար կանգնելու Հայ Առաքելական Եկեղեցուն, մեր ինքնությանն ու հայրենիքին...»։

--00—ԼՀ