Պատրաստ եմ խաղալ Հայաստանի հավաքականում․ Սևիկյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

ֆու

«Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Спорт-Экспресс հետ զրույցում պատասխանել է Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին հարցին։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

«Ես պատրաստ եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Պարզապես ասել եմ, որ ազգային հավաքականում խաղալու ցանկություն կա։ Հրավե՞ր չի եղել․․․ սեպտեմբերին չեմ միանալու հավաքականին»,- ասել է Սևիկյանը։

21-ամյա եզրային հարձակվողը «Լոկոմոտիվի» սան է, սակայն երբեք չի խաղացել հիմնական կազմում և 2017 թվականին տեղափոխվել է իսպանական «Լևանտե»։

2022 թվականի ամռանը Սևիկյանը  տեղափոխվել է «Պարի Նիժնի Նովգորոդ»։

--00--ԼՀ