ԱԽ քարտուղարը և Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

photo_2024-05-23_18-04-53

Մայիսի 23-ին ընդունել եմ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին, հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: 

«Զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել բանակցային գործընթացի շրջանակներում ընթացող վերջին զարգացումներին և երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարներին:

Հանդիպմանն անդրադարձել ենք նաև երկկողմ օրակարգի շրջանակն ընդգրկող հարցերի»:

--00—ՅՄ