Ռուբեն Ռուբինյանն ու Լուիս Բոնոն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

photo

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 9-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել  Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին:

--00—ՅՄ