Փրկարարները Կիևյան կամրջի վրա կանխել են 48-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Կիևյան

Հունիսի 17-ին` ժամը 19:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացի Վ. Ղ.-ի (ծնված 1971 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: 

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Վ. Ղ.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս