ԱԱԾ-ն բացահայտել է ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

Օրերս ԱԱԾ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինիությունների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվել։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները, հրաման է ստորագրել է, ըստ որի՝ դեկտեմբերին ու մարտին բուհում աշխատանքի ընդունված իր մտերիմներ՝ վարչատնտեսական եւ կազմակերպական դեպարտամենտի նախկին տնօրենին եւ ֆինանսական նախկին տնօրենին ամռանը տրամադրել է ամենամյա վճարովի արձակուրդ՝ նրանց վճարելով՝ ընդհանուր 640 հազար դրամից ավելի գումար՝ ուսումնական հաստատությանը պատճառելով էական վնաս։ Բացի այդ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, նախքան 2018-2019 թվականների ուսումնական տարվա ավարտը բուհի գլխավոր էներգագետ-ճարտարագետին պարգեւատրել է 350․000 դրամով՝ հիշյալ ուսումնական տարին բարեհաջող ավարտելու կապակցությամբ՝ ուսումնական հաստատությանը պատճառելով էական վնաս։

Դեպքի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news