Հույժ գաղտնի գնումների համար վարչապետի աշխատակազմին կհատկացվի մոտ 292 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին  կհատկացվի 291 մլն 687 հազար դրամ։ Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։

Նախագծի հիմնավորման համաձայն, նախատեսվում է կատարել պետական սեփականություն հանդիսացող մի շարք տարածքների կահավորում, գրասենյակային, կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռք բերում, ինչպես նաև հարակից տարածքի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ:

Տեղեկացնենք, որ նախագծում նշված չէ, թե խոսքը որ տարածքների, ինչ սարքավորումների  ձեռք բերման մասին։ Ըստ նախագծի՝ դրանք հույժ գաղտնի գնումներ են։