Իտալական հանրահայտ «Agenzia DIRE»-ն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

.

Յակոպո Ֆրենկուելուչին ինստիտուցիոնալ ոլորտի իտալական լրատվական ամենակարևոր գործակալություններից մեկի՝ «Agenzia DIRE»-ի համար գրված իր հոդվածում մանրամասնորեն պատմել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մասին՝ «Արմաթ»-ից մինչև «Թումո» և «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն»։ Նա նշել է, որ մոտ 30 000 քմ տարածք զբաղեցնող և 3 միլիոն բնակչություն ունեցող ցամաքային այս երկրին հաջողվել է կերտել իր ապագան՝ ներդրումներ կատարելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում։



Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բրյուսելում հիմնադրված «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»-ը (EuFoA) կազմակերպությունից, ըստ Ֆրենկուելուչիի, այս կերպ Հայաստանը վերադառնում է իր արմատներին՝ որպես «գիտական ներուժ ունեցող երկիր», նախկին Սովետական Միության տեխնոլոգիական կենտրոն, իսկ այժմ Հարավային Կովկասի Սիլիկոնային հովիտ, որը շուտով հյուրընկալելու է 32-րդ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը։



Յակոպո Ֆրենկուելուչիի ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Յակոպո Ֆրենկուելուչին մասնակցել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպության և «WCIT 2019»-ի կողմից հուլիսին կազմակերպված մամուլի այցին։ Վերջիններս ցուցաբերել են կազմակերպչական և նյութատեխնիկական օժանդակություն համաժողովին այցելած լրագրողներին։