ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում զինված անձիք հարձակվել են ցուցարարների վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, տուժել ՝ շուրջ 130-ը։
Զինված անձանց խումբը մեքենայով մոտեցել է հրապարակին, որտեղ հավաքված են եղել ցուցարարներն ու կրակ բացել նրանց ուղղությամբ: Կրակահերթը տևել է մի քանի ժամ: Կատարվածի պատասխանատուներն առայժմ հայտնի չեն։
Հարձակումն հոկտեմբերին մեկնարկած բողոքի ցույցերի ամենաարյունալի միջադեպն ա։
Իրաքցիները բողոքում են կյանքի որակից, կյանքի դժվար սոցիալ-տնտեսական պայմաններից: