Հուսադրող լուրեր՝ գյումրեցի աղջնակից.ձախ ոտքը և ձեռքը սկսել է աննշան շարժել.Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

.

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կան նաև հուսադրող լուրեր մեր գյումրեցի աղջնակից:

Նրա վիճակը կայուն է, գիտակից է։ Դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել։

Բժիշկներն ամեն ինչ անում են նրան արագ ոտքի կանգնեցնելու համար»։