Աբովյանում ստվարաթուղթ է այրվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

հրդ

Ապրիլի 27-ին` ժամը 22:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «10X մարկետ» խանութի մոտակայքում այրվում է ստվարաթուղթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հատիսի փողոցում գտնվող «10X մարկետ» խանութի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:15-ին, մարվել՝ 22:33-ին: Այրվել է ստվարաթուղթ (մոտ 0,5 խմ), տաղավարի փայտյա կառուցատարրերը (մոտ 4 քմ) և շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 1 քմ):