Պատերազմից ոչ ոք չխուսափեց, սակայն հավատը մեզ տարավ մինչև վերջ. Էլիզաբեթ 2-րդի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

թագուհի

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը շնորհակալություն է հայտնել բրիտանացիներին և Միացյալ Թագավորության դաշնակիցներին նացիզմի դեմ պայքարում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ցուցաբերած ուժի և արիության համար: Նորին Մեծության հեռուստաուղերձի ձայնագրությունը, որը նվիրված է պատերազմի ավարտի 75-ամյակին, հեռարձակել է BBC-ն, հաղորդում է Daily Mail-ը:

«Հիշելով հորս խոսքերը և 1945 թվականի մայիսի ուրախ հանդիսությունները, որոնց մեզանից ոմանք անձամբ մասնակցել են, ես շնորհակալություն եմ հայտնում Միացյալ Թագավորությանը, Համագործակցության երկրներին և մեր դաշնակիցներին ցուցաբերած ուժի և խիզախության համար։ Ռազմական սերունդը լավ գիտեր, որ պատերազմից չվերադարձածների հիշատակը հարգելու լավագույն միջոցը կլիներ այն, որ այնպես անել, որ նման բան այլևս երբեք չկրկնվեր,- նշել է թագուհին: - Մեծագույն հարգանքն այն է, որ այն երկրները, որոնք ժամանակին ոխերիմ թշնամիներ են եղել, այժմ բարեկամներ են»:

Տեսաուղարձում թագուհին նշել է. «Պատերազմից ոչ ոք չխուսափեց. Այն «դիպչեց» բոլորին: Սկզբում հեռանկարները մռայլ էին թվում, վերջը՝ հեռավոր, ելքը՝ անորոշ։ Բայց մենք պահպանում էինք այն հավատը, որ ճիշտ ուղու վրա ենք, և այդ հավատը, ինչպես իմ հայրն էր նշել, մեզ տարավ մինչև վերջ՝ երբե՛ք չհանձնվել, երբե՛ք չհուսալքվել»:

Էլիզաբեթ 2-րդի ելույթը սկսել են հեռարձակել Լոնդոնի ժամանակով ուղիղ 21:00-ին՝ նույն ժամին, երբ նրա հայրը՝ Ջորջ 5-րդը, 1945 թվականին շնորհավորել էր հաղթանակի կապակցությամբ: Թագուհու խոսքերն ուղեկցվել են կինոխրոնիկայի կադրերով, որոնցում պատկերված են Լոնդոնում 1945 թվականի տոնակատարությունները: