Չկար այլ ընտրություն, այլ կերպ չէինք կարող. Լուկաշենկոն` շքերթի անցկացումը քննադատողներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

լուկաշենկո

«Այս խելագար, կողմնորոշվածություն չունեցող աշխարհում կգտնվեն մարդիկ, ովքեր կդատապարտեն մեզ այս սրբազան գործողության անցկացման  համար»: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է  մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսի անցկացմանը քննադատողներին, հաղորդում է Белта-ի թղթակիցը:

Պետության ղեկավարն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ բելառուս ժողովրդի ողբերգությունը, որն իր ուսերին է վերցրել 20-րդ դարի ամենադաժան պատերազմի կորուստների և ավերածությունների տիտանական բեռը, անհամաչափ է արդիական դժվարությունների հետ: Այդ պատճառով էլ հաղթողների սխրանքը փառաբանող ավանդույթը փոխելու միտքը երկրի համար անթույլատրելի կլիներ:

«Ուզում եմ նրանց մարդկայնորեն ասել՝ մի շտապեք եզրակացություններ անել, առավել ևս դատապարտել մեզ՝ հաղթանակի ժառանգներիս, բելառուսներիս։ Մենք պարզապես այլ կերպ չէինք կարող, մենք չունեինք այլ ընտրություն։ Իսկ եթե այլ ընտրություն էլ ունենայինք, կրկին այս կերպ կվարվեինք: Մեզ են նայում մեր ազատության համար զոհված խորհրդային զինվորների աչքերը: Նրանք շատ էին ուզում ապրել, բայց զոհվեցին, որպեսզի մենք ապրենք»,- նշել է նա: