«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ևս վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News      

․

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը եւս վարակվել է կորոնավիրուսով: ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ Գեւորգյանն ասել է, որ երեկ COVID-19 թեստ է հանձնել, որի պատասխանը ստացել է այսօր: Պատգամավորն ասաց, որ ինքնազգացողությունը լավ է, լուրջ գանգատներ չունի:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով են վարակվել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը, ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

--0--ԱՀ