Եվրոպական խորհրդարանի նախկին և գործող պատգամավորները դատապարտել են Ադրբեջանի սադրանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 15, 24News

մարտին

Եվրոպական խորհրդարանի նախկին և գործող պատգամավորները «Թվիթեր»-ում անդրադարձել են Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիային և դատապարտել այն:

Գերմանացի պատգամավոր Մարտին Սոնեբորնը հրապարակել է Արցախի ԱԺ-ի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի գրառումը և հավելել. «Ադրբեջանը նորից կրակում է: Իսկ ՔԴՄ/ՔՍՄ-ի քաղաքական գործիչները կաշառք են վերցնում այդ մեռած ռեժիմից: Ինչ ամոթ է»:

Կիպրոսցի նախկին պատգամավոր Էլենե Թեոխարուսը գրել է. «Հուլիսի 12-ից ադրբեջանական ուժերը կրակում են Տավուշում տեղակայված դիրքերի ուղղությամբ: Պի՛նդ մնացեք, եղբայրնե՛ր»:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական սադրանքից սկիզբ առած բախման հետևանքով ադրբեջանական կողմն ունի 11 զոհ, հայկական կողմը՝ 4: