Բերձոր-Շուշի ճանապարհահատվածի լիսագորյան հատվածն այսօր մաքրվել է ՊԲ կողմից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Շուշիի տեղանքը շատ բարդ է: Այսօր որոշ դիվերսանտները նույնիսկ փորձել են մագլցել ժայռերով, բայց ոչնչացվել են։ Բերձոր-Շուշի ճանապարհահատվածի լիսագորյան հատվածն այսօր մաքրվել է ՊԲ կողմից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր Կարմիր Շուկայի ուղղությամբ թշնամին փորձել է մատակարարումներ բերել մեքենաներով և ճեղքում իրականացնել, սակայն հետ է շպրտվել»,- հայտնեց ՊՆ ներկայացուցիչը։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ լայն հնարավորություն չկա ճակատ-ճակատ ոչնչացնել թշնամու ուժերը։

--00--ԱՀ