Արտակարգ իրավիճակների նախարարի մոտ կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

․

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մոտ հունվարի 29-ին կազմակերպվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ նրանց խնդիրները լսելու և հնարավորության դեպքում աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախապես հերթագրված 9 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 8-ը:

Քաղաքացիների մեծ մասը դիմել է նախարարության համակարգում աշխատանքի ընդունվելու, Փրկարար ծառայություն տեղափոխման կամ վերականգնման խնդրանքով:

Յուրաքանչյուր հարց քննարկվել է անհատական. քաղաքացիների մի մասին տրվել է պարզաբանում, իսկ մյուս մասի բարձրացրած խնդիրների առնչությամբ նախարարը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է համակողմանի ուսումնասիրել դրանք, ճշտել աջակցության հնարավոր տարբերակները և ՀՀ օրենսդրության շրջանակներում տալ լուծումներ:

--00--ԱՀ