Այս պահին չկա օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն. Ֆելիքս Ցոլակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ֆել

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնապես հայտարարում է չկա օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այս օրերին մեր հասարակության որոշակի շրջանակներում լուրեր շրջանառվեցին, թե հնարավոր է փորձնական օդային տագնապի ազդանշան լինի:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական»,-ահայտարարում է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

--00—ԼՄ