Ֆեյքերից «տեղեկացա», որ ինչ-որ կապ ունեմ ինչ-որ դպրոցի տնօրենի ընտրության հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

նկար

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով տարածված այն տեղեկությանը, թե կապ ունի Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի տնօրենի ընտրության հետ:

«Քիչ առաջ այս երկու ֆեյքերից «տեղեկացա», որ ես ինչ-որ կապ ունեմ ինչ-որ դպրոցի տնօրենի ընտրության հետ: Անկեղծ, առաջին անգամ էի լսում այս թեմայի մասին: Այս ոչնչությունների անպարկեշտ խոսքի բերումով որոշում կայացրի անձամբ սկսել զբաղվել այս դպրոցի թեմայով: Տեսնենք՝ ի՞նչ կլինի:

Շնորհակալություն:

#ասելեմմիբզբզացեք»,-գրել է Ալեն Սիմոնյանը և կից հրապարակել ֆեյսբուքյան օգտատերերի էջերը:

նկար

 

նկար

--00—ԼՄ