Վերջին 1 օրում Արցախ է վերադարձել 32 մարդ. վերադարձողների ընդհանուր թիվը 52 հազար 447 է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

նկար

Ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ վերջին 1 օրում Արցախ է վերադարձել 32 մարդ, որոնք պատերազմի օրերին մարտական գործողությունների պատճառով լքել էին իրենց  բնակավայրերը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ գերատեսչության՝ 2020-ի նոյեմբերի 14-ից ցայսօր ընդհանուր առմամբ Արցախ է վերադարձել 52 հազար 447 մարդ:

--00—ԼՄ