Արցախում կիրականացվի ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մրցույթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

հասարակական

Արցախի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեվորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման մասին.

Արցախի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովը հայտարարում է Ստեփանակերտ քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Ց Ա Ն Կ

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

1.Հայտ.

2.Ավտոբուսի` հաշվառման վկայագիր, սեփականության իրավունքի վկայական, կամ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթեր.

3.Ավտոբուսի այլ տեսակի վառելիքով շահագործելու համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման օրինականությունը հաստատող փաստաթուղթ..

4.Վարորդի՝ վարորդական վկայական, աշխատանքային փորձը հավաստող փաստաթուղթ, անձնագիր և ՀԾՀ մասին տեղեկանք կամ սոցիալական քարտ.

5.Փակ ծրարով երթուղու սպասարկման ընթացքում առաջարկվող մեկ ուղևորի փոխադրման գինը:

6.Կազմակերպության արտադրական բազայի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը (առկայության դեպքում):

Մրցույթը կկայանա 2021 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 10:00-ին, ք. Ստեփանակերտ, Նաբերեժնայա 3-րդ նրբանցք N32 հասցեում գտնվող «ՏԵԽՆՈ ՍԵՐՎԻՍ» ՓԲԸ տարածքում:

Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը մրցույթի մասնակցության հայտը և պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնեն Արցախի Հանրապետության Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմ` ԱՀ, ք.Ստեփանակերտ, Ն.Ստեփանյան 22 հասցեով:

Մրցույթի մասնակցության հայտերն ու պահանջվող փաստաթղթերը ընդունվում են մինչև 2021 թվականի ներառյալ ապրիլի 13-ը՝ աշխատանքային օրերին և ժամերին:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են զանգահարել (047) 94-15-02 հեռախոսահամարով:

--0--ԿԿ