Արցախում նախօրեին կատարվել է 34 թեստավորում, գրանցվել է վարակման 4 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

նկար

Արցախում ապրիլի 3-ին կատարվել է 34 թեստավորում, ինչի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Այդ մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը, վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությունից ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 776 քաղաքացու հետազոտություն, որոնցից 626-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 510 դեպք: Կատարվել է 22 224 թեստավորում:

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

--00—ԼՄ