Մենք մեր պատմությունը պատմեցինք առանց աղաղակի. Փաշինյանը՝ Ապրիլի 24-ի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Ապրիլի 24-ի միջոցառումներին՝ հիշեցնելով, որ դեռ համաճարակը նոր էր սկսվել, ասում էին՝ ճգնաժամը պետք է դիտարկել որպես հնարավորություն:

Վարչապետն ասել է, որ սկզբից չէին պատկերացնում՝ ինչպե՞ս պետք է թույլ չտալ հանրությանը բարձրանալ Ծիծեռնակաբերդ, և կարծիք կար, որ իրավիճակը դուրս է գալու վերահսկողությունից:

«Չգիտեինք՝ կկարողանա՞նք պարզերես լինել մեր հանրության, ժողովրդի ու սփյուռքի առաջ, բայց մենք առաջնորդվեցինք այդ ռազմավարությամբ՝ ճգնաժամը որպես հնարավորություն: Եվ ի՞նչ տեղի ունեցավ, մենք մեր պատմությունը պատմեցինք առանց աղաղակի, շատ ուժեղ, տեսանելի, լսելի ոգեկոչեցինք, բայց՝ առանց ողբի, ինքներս մեզ նայեցինք այլ տեսակետից, և այդ հայացքը մեզ դուր եկավ, տեսանք՝ ահա այսպիսի ազգ ենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: