Թվում է` Բայդենը կճանաչի ցեղասպանությունը. հուսով եմ, որ ԵՄ երկրները կհետևեն նրա օրինակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

քաղաքական

Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն թվիթերյան իր էջում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

«Թվում է` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հույս ունեմ, որ ԵՄ անդամ երկրները, որոնք մինչ այս դա չեն արել, կհետևեն օրինակին: Եկեք չմոռանանք հայ ժողովրդի տառապանքները»,-գրել է Եվրախորհրդարանի փոխնախագահը:  

--0--ԿԿ