ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Ռուսաստանաբնակ կինոռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանն ինստագրամյան իր էջում Հայաստանի մասին պատմող կարճ ֆիլմ է հրապարակել՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ:
«Մեր թիմն այս տեսանյութը պատրաստել է դեռ մեկ տարի առաջ: Ես կարծում եմ՝ դժվար է գտնել մեր հրաշալի Հայրենիքն ու ժողովրդին ավելի լավ ներկայացնող այլ բան: Թող միշտ խաղաղություն լինի ու ամենից սարսափելին մնա անցյալում: Պետք է ներկային ու ապագային նայել մեր անցյալի ու հզոր նախնիների հանդեպ հարգանքով լցվելով:
Հավերժ փառք Ցեղասպանության միլիոնավոր զոհերին:
Լինել ուժեղ, համախմբված, կրթված: Մեր ապագան մեր ձեռքերում է»,- տեսանյութին կից՝ գրել է նա:
--00--ԱԹ