Իշխանությունը բոմբ ա դրել Սյունիքի տակ, ֆիթիլը վառել․ թշնամին տիրապետում է իշխող դիրքերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

 

Սյունեցիներն այս ամեն ինչի հետևանքների անմիջական կրողն են. սյունեցիների պահանջն է՝ գտնել կարող ուժեր, լուծումներ՝ էդ հետևանքները վերացնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը: Անդրադառնալով Սյունիքում թշնամուն նոր դիրքեր զիջելու մասին լուրերին՝ համայնքապետը նշեց.

«Հակառակորդին նոր պետք չէ ծանոթացնել, մենք գիտենք՝ նա ով է: Հայկական կողմը, պաշտպանության նախարարությունը երբ դեկտեմբերին ժամանակ տվեցին, որ մենք լքենք մեր դիրքերը, շահեկան դիրքերը զիջեցինք թշնամուն: Մենք էլի չէինք զիջի, եթե չհայտնվեինք անօգնական իրավիճակում: Էսօր էլ թշնամին բացարձակ տիրապետում է ցանկացած շահեկան դիրքի»,- նշեց նա:

Այս իրավիճակի լուծումն, ըստ Փարամազյանի, կարող ուժերի շնորհիվ կարող է լինել, իսկ գործող իշխանության հետ այլևս ճանապարհ գնալն անհնար է:

«Էս իշխանությունը մի հատ բոմբ է դրել Սյունյաց աշխարհի, նաև Հայաստանի Հանրապետության տակ, չլինի Սյունիքը, տապանաքար պիտի դնենք Հայաստանի վրա: Բոմբը դրել են Սյունիքի տակ, ֆիթիլը վառել են, վառված գնում է, ու դա մի օր տրաքելու ա: Մենք մտահոգված ենք, բան չունե՞նք մտածելու: Սյունիքը չլինի՝ հերթով գալու են, իհարկե, կրակոց էլ է լինելու, ավելի վատ բաներ էլ են լինելու»,- ասաց Փարամազյանը:

--0--ԿԿ