ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պիտի գիտակցի, որ վաղը իշխանությունը հենց իր տունը կարող է հանձնել թշնամուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

0e6f67ddf6037558983ff0e447d18885_M

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունն իր քարոզչական ողջ ռեսուրսը դրել է ապացուցելու, որ Ադրբեջանին հանձնվող գյուղերը հայկական չեն, իսկ իրենք պայքարում են բացառապես ՀՀ տարածքների համար:

Իսկ Սոթքի, Ջերմուկի, Սև Լճի, Իշխանասարի, Տեղ գյուղի, Ներքին Հանդի ու ՀՀ մյուս հատվածները հայկակա՞ն են, թե՞ ոչ: Եթե այո, ապա դա ինչու զիջեցիք, դա էլ ըստ ձեր ձեզ ՀՀ ինքնիշխան տարածքն էր:

Հայաստանում ապրող ցանկացած հայ պետք է գիտակցի, որ վաղը իշխանությունը հենց իր համայնքը, տունը կարող է հռչակել ադրբեջանական ու հանձնել թշնամուն:

Մինչև այս գիտակցումը չլինի, մինչև յուրաքանչյուրը ցանկացած հայկական բնակավայրի կորուստն իր անձնական ողբերգությունը չհամարի, անընդհատ հող էլ կհանձնվի, մարդիկ էլ կնահատակվեն»:

--00—ՅՄ