ՀՀ և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետերը հանդիպել են․ քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

նկար

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 29-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության մի շարք հարցեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

--00—ԼՄ