ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

քաղաքական

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան այսօր մեկնարկող երկօրյա այցի ժամանակ կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, նախարար Լավրովի երկօրյա այցն աշխատանքային է։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպելու է ՀՀ վարչապետի հետ, բանակցություններ է վարելու ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։

Հիշեցնենք, որ ամսի 10-11-ին էլ նա կայցելի Բաքու։

--0--ԿԿ