Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և հայտնվել ճամփեզրին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

1

Մայիսի 25-ին՝ ժամը 22:26-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ի հատվածում «Ford Transit» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1993 թ.) մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել ճամփեզրին։

Փրկարարները հատուկ տեխնիկայի (էվակուատոր) օգնությամբ բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

--00—ԼՄ