Մայիսի 29-ին 11 ժամով կսահմանափակվի Խանջյան-Սայաթ-Նովա հատման մասի թունելի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

նկար

Մայիսի 29-ին՝ առավոտյան ժամը 09:00-ից մինչև 20:00-ն, կսահմանափակվի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի հատման մասի, Գետառի նորակառույց փողոցի տրանսպորտային թունելի երթևեկությունը։

Տեղում իրականացվելու են լուսավորության արդիականացման աշխատանքներ, ինչով պայմանավորված կդադարեցվի թունելի երկու ուղղությունների 1-ին երթևեկելի գոտիների երթևեկությունը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

--00—ԼՄ