ՀՀ ԶՈւ ՀՕՊ և ինժեներական զորքերի պետերն ազատվել են աշխատանքից․ նախագահի հրամանագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

1

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.

Արմեն Վարդանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից», - ասված է հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Իշխան Մաթևոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:

--00—ԼՄ