Արցախում խոշոր դրամաշնորհային ծրագրեր կիրականացվեն, հատկացման չափը 5-20 միլիոն դրամ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

1

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունն առաջին անգամ մեկնարկել է հետևյալ դրամաշնորհային ծրագրերը.

«Գյուղատնտեսության զարգացման խթանում ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով»,

«Մշակող արդյունաբերության զարգացում»,

«Գյուղական տուրիզմի զարգացում»:

Դրամաշնորհային ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի օգոստոսի 10-ը ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն (հասցե՝ Թումանյան 115, I հարկ, աշխատասենյակ N 100) ներկայացնել հայտ և բիզնես պլան կամ բիզնես նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորում՝ թղթային և թվային ձևաչափերով (Flash կրիչի կամ [email protected] էլ. հասցեի միջոցով):

Դրամաշնորհը կտրամադրվի ներկայացված ծրագրերի վերլուծման ու գնահատման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությունը ստացած հայտատուներին:

Ծրագրերի գնահատման հիմնական չափանիշներն են.

1) տնտեսական արդյունավետություն (շահութաբերություն),

2) իրացման ծավալը,

3) բյուջեների բոլոր մակարդակներին հարկային մուտքերի ծավալը,

4) ներդրումային ժամկետը,

5) նոր ստեղծվող աշխատատեղերի քանակը,

6) մարքեթինգային քաղաքականությունը և արտադրանքի արտաքին տեսքը,

7) դրամաշնորհի գումարի հարաբերակցությունը բիզնես նախագծի ընդհանուր արժեքին (ներառյալ գույքային ներդրումը),

8 ) բիզնես նախագծում նորարարական բաղադրիչի առկայությունը,

9) բիզնես նախագծի իրականացման ռիսկի մակարդակը,

10) նախագծի բնապահպանական անվտանգությունը,

11) տեղական գյուղմթերքի և այլ հումքի օգտագործումը,

12) տարածքային տեղակայումը, ապակենտրոնացումը,

13) ծրագրի իրատեսական լինելը:

Մրցույթի անցումային նվազագույն շեմը՝ գումարային 70 բալն է:

Դրամաշնորհային ծրագրերի իրագործման համար նախատեսվում է հատկացնել 5-ից 20 միլիոն դրամ, ընդ որում, տրամադրվող գումարի 20-ից 25 տոկոսի չափով ներդրում պետք է ունենան շահառուները:

Պարտադիր պայման է հանդիսանում նաև ծրագրի իրականացումը Արցախի Հանրապետության տարածքում:

Մանրամասները՝ ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության կայքում:

--00—ԼՄ