ՀՀ-ին և Ադրբեջանին հորդորում ենք զերծ մնալ լարվածության աճին հանգեցնող գործողություններից

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

ՄԱԿ

ՄԱԿ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել երկու երկրների սահմանին շարունակվող բախումների ֆոնին: Այդ մասին ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Խակը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շարունակում ենք կողմերին հորդորել զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ լարվածության աճին հանգեցնող գործողություններից և երկխոսության միջոցով լուծել առաջացող խնդիրները»,- ասել է նա:

--00--ԱՀ