ՌԴ դեսպանն այցելել է Երասխ, հանդիպել հայ և ռուս սահմանապահներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

նկար

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում անցկացվող արձակուրդի շրջանակում ընտանիքի հետ այցելել է Արարատի մարզ՝ Փոքր Վեդի գյուղի հնագիտական ​​պեղումների վայր: Այդ մասին տեղեկանում ենք Ռուսաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

նկար

Այցի ընթացքում Կոպիրկինը եղել է նաև Հայաստանի սահմանի որոշ հատվածներում, այդ թվում՝ Երասխ բնակավայրում, որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության՝ Արարատի սահմանային ջոկատի ռուս և հայ սահմանապահների հետ:

նկար

Կոպիրկինը ընտանիքի հետ նաև ծաղիկներ է խոնարհել սահմանապահ Կորյակովի կիսանդրու մոտ, որը զոհվել էր 1948 թվականին Թուրքիայի տարածքից ներթափանցած դիվերսանտների հետ մարտում ծառայողական պարտականությունները կատարելիս:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում: Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975 թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:

--00—ԼՄ