Ընտրությունների քվեարկության օրը ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը անվտանգության միջոցառումները ուժեղացվել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկության օրը Հայաստանում ՌԴ դեսպանատանը անվտանգության միջոցառումները փոքր-ինչ ուժեղացվել են։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Դեսպանը նշել է, որ ձեռնարկված անվտանգության միջոցները հիմնականում ընթացակարգային են, բայց իրենք նաև որոշակիորեն այդ միջոցներն ուժեղացրել են՝ հաշվի առնելով, որ ընտրություններն անցկացվում են քաղաքական ոչ հեշտ ժամանակաշրջանում, և ընտրողների թիվն այս անգամ կարող է ավելի շատ լինել, քան՝ սովորաբար։

«Մենք ապահովագրվել ենք, որ հանկարծ անսպասելի պահերն ու իրավիճակներն անհրաժեշտության դեպքում կանխվեն»,-ասել է նա։

--00—ՅՄ