Հանգստյան օրերին ՃՈ-ն մարզերում կազմել է մոտ 1800 արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Օգոստոսի 21-ին և 22-ին ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին հանրապետության բոլոր մարզերում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Երկու օրում տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանները վարչական իրավախախտման վերաբերյալ մոտ 1800 արձանագրություն կազմեցին. ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվեց մոտ 3 տասնյակ մեքենա։

Հայտնաբերվեց ոչ սթափ վիճակում 73 վարորդ։ 12-ը տեղում զրկվեցին տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, իսկ ինը դեպքով նախապատրաստվում են նյութեր։ 51 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր, 28-ի համարանիշերը փակցված էին ոչ սահմանված տեղում, 20-ը չուներ ԱՊՊԱ պայմանագիր, իսկ 320 անձ մեքենայում չամրակապված էր։

Հարգելի՛ վարորդներ, պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները։

--00--ԱԹ